Մեր մասին

Պատերազմը ցույց տվեց, որ մենք երկրի համար պիտի անենք ավելին, քան արել ենք նախկինում։ Մենք Հայաստանի ճակատագիրը վստահում էինք պետական կառույցներին. Վարդանը նկարահանում էր պատերազմը, ցույց տալով աշխարհին` ինչ է կատարվում Արցախում, Էրիկը զբաղվում էր լրագրողական ու վերլուծողական աշխատանքներով, Ֆիլիպը բանակի ու կամավորների համար սպառազինություն էր գնում։ Այդ բոլոր գործողությունները անհրաժեշտ էին երկրին ու բանակին, բայց պարզ է դարձել, որ այդ ամենը քիչ էր։ Իրական համակարգային փոփոխությունների համար մեզ պետք է համախմբվել ու սկսել մեր պետության բոլոր ոլորտներում բարեփոխումներ` մեկ թիմով։

Մեր թիմը

Դավիթ Հակոբյան

30 տարվա փորձ ունեցող միջազգային համագործակցության մասնագետ ՄԱԿ-ում։ Աշխատել է Սիրիայում, Սոմալիում ու Աֆղանստանում։ 2021թ-ին վերադարձել է Հայաստան և Արցախ։ reArmenia-ի և 1000+ հիմնադրամի խորհրդի անդամ, քաոսի տեսության, բարդ համակարգերի և լազերային ֆիզիկայի վերաբերյալ հոդվածների հեղինակ։ 1991-95 թթ Երևանի խորհրդի անդամ։

Էրիկ Հակոբյան

22 տարի «EDH & Associates» խորհրդարանական ընկերության տնօրեն` հիմնված հարավային Կալիֆորնիայում։ Աշխատել է ԱՄՆ-ի տեղական ու նախագահական մակարդակի նախընտրական արշավներում։ 2017 թ-ից ապրում է Հայաստանում։

Ռուբեն Հովհաննիսյան

Սոցիոլոգ, հետազոտող, Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ասպիրանտ, տարբեր գիտական ​​աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Մասնագիտանում է էվոլյուցիոն հոգեբանության և հայկական հանրային և քաղաքական շարժումների մեջ:

Վարդան Հովհաննիսյան

Կինոռեժիսոր և պրոդյուսեր-վավերագիր։ Առաջին գծից լուսաբանել է արցախյան առաջին և երկրորդ պատերազմները, նկարահանել նյութեր պատերազմի միջով անցած մարդկանց ճակատագրի մասին։ Գերի է եղել։ 1993 թ-ից Bars Media ընկերության հիմնադիր տնօրենն է։ Bars Media-ի վավերագրական ֆիլմերը ցուցադրվում են համաշխարհային խոշոր հեռուստաընկերություններում։

Ֆիլիպ Արզումանյան

ՀՀ ԳԱԱ Միջազգային Կենտրոնի Քաղաքագիտության մագիստրոս, «ԱՐԶ Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիր, իրականացնում է տնտեսական և գիտական հետազոտություններ։ Հայկական և արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ աշխատում է բարձր տեխնոլոգիական ներդրումային ծրագրերի վրա։