ReformArmenia | Պատերազմի մասին ճշմարտության պահանջը

Ճշմարտության պահանջը։
Բարեփոխումների սկիզբը։

Ստորագրել հանրագիրը
  համակիր

Պետության ամրացման համար անհրաժեշտ են լայն բարեփոխումներ։

Մենք, Հայաստանի քաղաքացիներս, սփյուռքի ներկայացուցիչներս, զինվորներ ու պահեստայիններս, մարդիկ տարբեր մասնագիտությունների և հայացքների։ Մեզ միավորում է արդյունավետ պետություն կառուցելու և ուժեղ, մարտունակ բանակ ստեղծելու ձգտումը։ Դա հնարավոր է միայն բարեփոխումների արդյունքում։ Սակայն, մենք պետք է իմանանք այն փոփոխությունների բովանդակությունն ու հերթականությունը, որոնք պետք է իրականացնենք։

Այդ իսկ պատճառով՝ որպես առաջին քայլ մենք տեսնում ենք Հանձնաժողովի ստեղծումը, որը ունակ կլինի հայտնաբերել անցյալի սխալները և անցկացնել պատերազմի հանգամանքների և նախապատերազմյան ժամանակաշրջանի հետաքննությունը։

Մենք բոլոր հիմքեր ունենք ենթադրելու, որ եթե հետաքննությունը կվստահենք Ազգային ժողովին՝ նա ևս մեկ անգամ կրելու է ձևական բնույթ, ձգձգվելու է անթույլատրելի ժամանակ ու աղավաղված է լինելու այս կամ այն քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում։ Ընթացիկ ու նախորդ խորհրդարանական գումարումները ցույց տվեցին 2016 թ. պատերազմի հետաքննություն անցկացնելու իրենց անընդունակությունը, և մենք համոզված ենք, որ այդ լիազորությունները պետք է տրվեն մարդկանց, ովքեր վայելում են հասարակական վստահությունը, ունեն անհրաժեշտ ունակություններ և հետաքրքրված են արդար հետաքննության մեջ։

Այսպիսով, մենք պահանջում ենք Կառավարությունից ու Ազգային ժողովից օրենք ընդունել՝ անկախ և հաշվետու Հանձնաժողով ստեղծելու մասին, որը բոլոր անհրաժեշտ լիազորություններ կունենա պատերազմի հանգամանքները քննելու համար։ Մենք պետք ստանանք մեր բոլոր հարցերի պատասխանները։ Միայն այդքանից հետո հնարավոր կդառնա անցնել բարեփոխումների իրականացմանը։

Հայրենակի՜ց, եթե դու կիսում ես մեր պահանջը՝ ստորագրիր այս հանրագիրը և պահանջիր իշխանությունից պատերազմի հանգամանքները հետաքննող Հանձնաժողովի ստեղծումը։ Դա առաջին քայլ է՝ Հայաստանի բարեփոխման ճանապարհին։

  համակիր

կամ լրացնել ձևաչափը

This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.

#

Նամակը ուղարկվել է

#

Ձեր ձայնը հաստատելու համար սեղմեք "հաստատել" կոճակը, որը մենք ձեզ ուղարկել ենք email-ով։

Նամակը չի հասե՞լ: Ստուգեք «Սպամ» բաժինը։

Լրացրել եք սխալ տվյա՞լ։ Փոփոխեք այն։

Անկախ հանձնաժողով

1.Պատերազմի հանգամանքների հետաքննությունը իրականացվելու է Ազգային ժողովի հաստատմամբ, որը ներառում է նաև գաղտնի նյութերի հասանելիության ապահովում: Ազգային Ժողովը ընդունելու է «Հանձնաժողովի ձևավորման մասին» օրենք, որը կկարգավորի նրա պատասխանատվության սահմանները, կառուցվածքը և աշխատանքի ժամկետները: Այս օրենքը պետք է հստակ հիմնավորի Հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև նրա` հանրային շահերից ելնելով աշխատելու ունակությունը:
2.Հանձնաժողովի կազմավորման գործընթացում ներգրավված պատգամավորները կպարտավորվեն անցնել ատեստավորում իրենց մասնագիտական կոմպետենտության հետ կապված («Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի իմացություն): Հանձնաժողովի անդամների թեկնածուների համար նույնպես նախատեսվելու է ընտրության սկզբունքը։ Հանձնաժողովը պետք է ներառի ռազմական և այլ ոլորտների հանրության կողմից վստահելի մասնագետներ
3.Հանձնաժողովը ունենալու է լայն լիազորություններ, որոնք կներառեն տվյալների շտեմարաններին և անհրաժեշտ նյութերին մատչելիություն, վկաներ կանչելը և հարցաքննելը, անձեռնմխելիությունից զրկելու և տարածքների խուզարկության գործընթացի նախաձեռնումը։
4.Հանձնաժողովը ունենալու է կառուցվածքային կոմիտեներ (ռազմական, դիվանագիտական, տեղեկատվական, պետական կառավարման և այլն): Կոմիտեների նախագահները ընդգրկվելու են Գործադիր կոմիտեի կազմում, որը ղեկավարվելու է Հանձնաժողովի նախագահի կողմից։
5.Հանձնաժողովի նախագահը իրականացնելու է Գործադիր կոմիտեի գործունեության ղեկավարումը և խորհրդատվությունը։ Հանձնաժողովի նախագահի հիմնական գործառույթն է ծառայել որպես հետաքննության օրինականության և հասարակության աչքում վստահության երաշխավոր:
6.Գործընթացի մասնակիցները, հարցաքննված անձինք և հետաքննության մեջ ներգրավված անձինք բացատրական նյութեր կտրամադրեն պատերազմից առաջ և դրա ընթացքում, ինչպես նաև հատուկ դեպքում դրանից հետո իրենց գործունեության վերաբերյալ: Միաժամանակ Հանձնաժողովը պարտավոր է իր կոմիտեների գործունեության վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել Ազգային ժողովին և հասարակությանը:
7.Հանձնաժողովի գործունեությունն ավարտվելու է Ազգային ժողովին և հասարակությանը հետաքննության վերջնական արդյունքների տրամադրմամբ (նշելով նախապատերազմյան և պատերազմյան իրավիճակի մեղավորներին, ինչպես նաև այն գործողությունները, որոնք հանգեցրել են այդ իրավիճակի ստեղծմանը), ինչպես նաև բանակը և պետական կառույցները բարեփոխելու միջոցով Հայաստանը ներկայիս ստեղծված իրավիճակից դուրս բերելու ծրագրի ներկայացմամբ։

Նախաձեռնող խումբ

Ֆիլիպ Արզումանյան

Քաղաքագիտության մագիստրոս, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն։ «ԱՐԶ Հոլդինգ» ընկերության հիմնադիր, իրականացնում է տնտեսական և գիտական նախագծեր, «Ադկարս» ֆիրմայի հետ համատեղ աշխատում է Smart City և այլ ներդրումային ծրագրերի վրա։

Ռուբեն Հովհաննիսյան

Հասարակագետ, Մոսկվայի «Բարձրագույն Տնտեսագիտական Դպրոցի» ասպիրանտ, գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ։ Մասնագիտացված է էվոլուցիոն հոգեբանության և հայկական սոցիալական շարժումների վրա։

Էրիկ Հակոբյան

22 տարի Հարավային Կալիֆոռնիայում տեղակայված EDH & Associates խորհրդատվական ընկերության ղեկավարն է: Աշխատել է ԱՄՆ-ում տեղական և նախագահական ընտրությունների քարոզարշավների վրա: 2017 թվականից ապրում է Հայաստանում:

Վարդան Հովհաննիսյան

Կինոռեժիսոր և պրոդյուսեր: Առաջին գծից նա լուսաբանել է առաջին և երկրորդ Արցախյան պատերազմները, ինչպես նաև պատերազմից հետո մարդկանց պատմությունները: Գերության մեջ է եղել: 1993 թվականից Bars Media- ի հիմնադիր և ղեկավար: Բարս մեդիայի ֆիլմերը ցուցադրվում են միջազգային խոշորագույն հեռուստաալիքներով:

Դավիթ Տոնոյան

Մոսկվայի Հայկական ազգային մշակույթի թանգարանի տնօրենն է և Ռուսաստանի Հայերի Միավորման համահիմնադիրը և համանախագահը, իրավաբան է և հասարակական գործիչ:

Գեորգի Դերլուգյան

Ծնվել է Կրասնոդարում, սովորել՝ Մոսկվայում, ծառայել՝ Մոզամբիկում և աշխատել` Չիկագոյում: Այժմ դասավանդում է սոցիոլոգիա Նյու Յորքր համալսարանում Աբու Դաբիյում: Վերջին տասը տարիներին բնակվում է Երևանում: Նրա գիտական աշխատությունները թարգմանված են ավելի քան մեկ տասնյակ լեզուներով:

Ներսես Կոպալյան

Ներսես Կոպալյանը Լաս Վեգասի Նևադա համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ է: Նա միջազգային հարաբերություններ, քաղտնտեսություն և գիտական փիլիոսոփայություն մասնագետ է:

Անժելա Աբելյան

Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայի շրջանավարտ, իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ Մասնագիտացում՝ քաղաքացիական, վարչական, բնապահպանական իրավունք։

Նոր Բանակ Նոր Հայաստանի Համար