Գաղտնիության քաղաքականություն

Հարգելի՛ օգտատեր, օգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք)՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին: 

Հիմնադրամը բարձր է գնահատում Ձեր աջակցությունը և ձեռնարկում բոլոր միջոցները Ձեր տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Հիմնադրամը վարվում այդ տեղեկատվության հետ: Այդ իսկ պատճառով՝ խնդրում ենք ուշադրությամբ ուսումնասիրել այն:

Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Հիմնադրամի նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

ԿԱՅՔԻ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Կայքը ստեղծված է հանրային օգտագործման համար և պարունակում է տեղեկատվություն դրոշմանիշային վճարներ կատարած ցանկացած անձի և կազմակերպության, ինչպես նաև նվիրաբերողների մասին (եթե վերջիններս չեն նախընտրել մնալ գաղտնի): Դրա նպատակն է ապահովել բացարձակ թափանցիկություն և հաշվետվողականություն՝ Հիմնադրամի հավաքագրած միջոցների վերաբերյալ: Հիմնադրամը Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ՝ Կայքը դիտելու կամ Կայքի ֆունկցիոնալ դաշտերից օգտվելու համար. այն հանրամատչելի է: Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն: Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ հարկային մարմինը հիմնադրամին փոխանցում է որոշակի տեղեկատվություն, մասնավորապես.

  • Հարկային մարմինը յուրաքանչյուր հարկային գործակալի կողմից դրոշմանիշային վճարի ամբողջ գումարի վճարման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամ է փոխանցում տվյալ հարկային գործակալի այն աշխատողների ցուցակը, որոնց համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են դրոշմանիշային վճարներ.
  • յուրաքանչյուր հաշվետուժամանակաշրջանում  դրոշմանիշային վճարներ ինքնուրույն վճարողների համար սահմանված դրոշմանիշային վճար վճարելու վերջնաժամկետից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Հիմնադրամ է փոխանցում տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար դրոշմանիշային վճար ինքնուրույն վճարողների ցուցակը, որոնք տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ կատարել են դրոշմանիշային վճարներ:

Այս տվյալները Հիմնադրամը ստանում է Օրենքով սահմանված կարգով և տեղադրում կայքում: Ընդ որում` տվյալները բաց չեն հանրության համար ավտոմատ կերպով: Որպեսզի կարողանաք տեսնել Ձեր կողմից վճարված դրոշմանիշային վճարները, պետք է կատարեք որոնում՝ հավաքելով կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի դեպքում՝ ՀՎՀՀ, ֆիզիկական անձանց դեպքում՝ ՀԾՀ:

Հիմնադրամը ոչ մի դեպքում չի հրապարակում Ձեր ՀՎՀՀ-ն կամ ՀԾՀ-ն: Այն դեպքի համար, երբ Դուք այն տրամադրել եք երրորդ անձի, կամ նա այն ստացել է այլ միջոցներով, քան Կայքն է, և վերջինս որոնման արդյունքում հնարավորություն է ստացել տեսնելու Ձեր կողմից վճարված դրոշմանիշային գումարները, Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում:

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՅՔԸ ՀԱՎԱՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը:

Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Հիմնադրամը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով նվիրաբերությունների կատարման շարժին հետևելու համար: Շատ բրաուզերներ ունեն քուքիներն անջատելու կամ  արգելափակելու ֆունկցիա, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, Դուք հնարավորություն կտաք բարելավելու Կայքի հարմարավետությունը:

Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար:

Ցանկացած իրավիճակում հիշյալ տեղեկատվությունը հավաքագրվում է Կայքն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով և ոչ մի դեպքում չի օգտագործվում այլ կերպ:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)

Կան դեպքեր, երբ Կայքի միջոցով հավաքագրվում են տվյալներ (օրինակ՝ գրանցման ձևաթղթերի միջոցով), որոնք Դուք տրամադրում եք Հիմնադրամին՝ այդ մասին նշում կատարելով Կայքում:

Այդպիսի դեպքեր են.

Կայքի միջոցով կատարվող նվիրաբերություններ

Որպեսզի Կայքը հնարավորություն ունենա ընդունելու և սպասարկելու Ձեր կողմից կատարված նվիրաբերությունը՝ այն հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկատվության մասին: Մասնավորապես, Ձեր կողմից լրացվում են անուն, ազգանուն, էլ. հասցե, ուղերձ (ցանկության դեպքում): «Ի հիշատակ» և «Ի պատիվ» նվիրաբերությունների դեպքում նաև նշում է կատարվում այն անձի ինքնության մասին, ում պատվին կամ ի հիշատակ ում կատարվում է նվիրաբերությունը:

Այն դեպքում, երբ Դուք ընտրում եք «հրապարակային» տարբերակը, դրանով տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքում տեսանելի դարձնել Ձեր կողմից կատարված նվիրաբերության օրը, ամիսը, տարին, Ձեր կողմից նշված անուն ազգանունը,  նվիրաբերության գումարը, ինչպես նաև ուղերձը՝ առկայության դեպքում:

Այն դեպքում, երբ ընտրել եք «գաղտնի» տարբերակը, դրանով համաձայնել եք, որ Կայքում երևա միայն կատարված նվիրաբերության օրը, ամիսը, տարին, գումարի չափը, ինչպես նաև ուղերձը՝ առկայության դեպքում:

Վճարումը կատարելու համար՝ Կայքի միջոցով նաև լրացվում է Ձեր բանկային քարտի համարը: Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները սպասարկում է Converse բանկը, որի մասին նշում կտեսնեք նվիրաբերություն կատարելիս: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը մեզ մնում է անհայտ. դրա գաղտնիությունը կանոնակարգվում է տվյալ հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ:

Նյութերի տրամադրում

Կայքի միջոցով Դուք կարող եք տրամադրել/ներբեռնել որոշակի նյութեր դեսպանների կամ դրոշմանիշային վճարների հետ վերադարձի ձևաթղթերը լրացնելիս: Ձեր նյութերը գաղտնի են և մյուսների համար անհասանելի. դրանք տեսանելի են բացառապես Հիմնադրամի համար: Փաստաթղթեր պահանջելու նպատակն է Ձեր կողմից ներկայացված դիմումը քննության առնելը:

Ձեր նյութերը երրորդ կողմին տրամադրելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր համաձայնությունը:

Ձեր տրամադրած բոլոր տեսակի նյութերը կպահվեն մեր համակարգերում: Չնայած տեխնոլոգիական չափանիշներ են օգտագործվում՝ պաշտպանելու Ձեր նյութերը չարտոնված մուտքից, բացահայտումից կամ ձևափոխումից՝ մենք չենք կարող երաշխավորել լիարժեք գաղտնիություն և գուցե որոշ դեպքերում ընտրենք կամ օրենքով պարտավոր լինենք բացահայտել այդ տեղեկությունը երրորդ կողմերին:

Ցանկացած դեպքում, երբ Դուք սեղմում եք «ուղարկել» կոճակը, դրանով հայտնում եք Ձեր համաձայնությունը՝ հավաքելու, մշակելու, օգտագործելու կամ ջնջելու Ձեր կողմից մեզ ներկայացված նյութերը: Հիշե՛ք, որ դրանց ներբեռնումը պարտադիր չէ. փաստաթղթերը Հիմնադրամին կարող են ներկայացվել նաև թղթային տարբերակով:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  • Մեր կողմից հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք բացառապես հետևյալ նպատակներով.
  • մեր կայքի նյութերի առավել արդյունավետ տրամադրման ապահովման՝ հաշվի առնելով Ձեր բրաուզերի և համակարգչի յուրահատկությունները,
  • հանրային իրազեկման,
  • մեր կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման,
  • նորությունների բաժանորդագրության,
  • նվիրաբերողների աշխարհագրական տեղաբաշխման վիճակագրական տվյալների հավաքման,
  • նվիրաբերության հավաստագրեր ուղարկելու («Ի հիշատակ» և «Ի պատիվ» արվող նվիրաբերությունների դեպքում),
  • Ձեր կողմից ներկայացված դիմումները քննության առնելու,
  • նվիրաբերությունների մասին հաշվետվողականությունն ապահովելու և Կայքի իրազեկման պատուհաններում զետեղելու համար:

ՈՒ՞Մ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ի լրումն ասվածի՝ մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած և/կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամներին, Հիմնադրամին ծառայությունների մատուցման պայմանագրով սպասարկող կողմերին: Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Օրենքով սահմանված կառույցներին (օրինակ՝ հարկային մարմին, պաշտպանության նախարարություն):

Մենք կարող ենք առանց սահմանափակումների հրապարակել նաև մեր այցելուների, դրոշմանիշային վճար վճարողների և նվիրաբերողների մասին համահավաք տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը չի բացահայտում որևէ անհատի կամ սուբյեկտի ինքնությունը:

Մենք չենք հրապարակի Ձեր որևէ անձնական տեղեկատվություն այլ կերպ, քան վերը նշված կարգով:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ենք ձեռք առնում՝ պաշտպանելու մեր ստացած անձնական տեղեկությունը կորստից, սխալ օգտագործումից և չարտոնված փոփոխություններից, և պաշտպանելու դրա գաղտնիությունը: Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ և եղանակներ: Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման ժամանակակից միջոցներ: Ցավոք, ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին անվտանգ չէ: Քանի որ մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը, խնդրում ենք զգույշ լինել, երբ առցանց անձնական տեղեկություն եք տարածում:

ՀՂՈՒՄՆԵՐ

Կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ այլ Կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով Կայքից հեռանալուց հետո խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքերի նկատմամբ: Հետևաբար` Հիմնադրամը չի կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերին, որոնք չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը: Մեր Կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ մեր մոտեցումներում շոշափելի փոփոխությունների դեպքում՝ գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում: Գաղտնիության քաղաքականության վերջին լրամշակման ամսաթիվը նշված է սույն էջի վերնամասում: Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին իրազեկ լինելու համար: